Լսելով այս արտահայտությունը, անմիջապես անջատեք հեռախոսը:
LifeԽարդախության էությունը
Եթե հեռախոսին պատասխանելով լսում եք «Դուք ինձ լսու՞մ եք» արտահայտությունը, միանգամից անջատեք հեռախոսը: Այս միջոցով ձեզնից փորձում են կորզել «ԱՅՈ» բառը, այսպիսով ցանկանալով ստանալ ձեր ձայնը օնլայն գնումներ կատարելու համար:
Որոշ դեպքերում, օնլայն գնումների ժամանակ «ԱՅՈ» բառը բանավոր պայմանագիր է, ինչպես օրինակ «ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» կամ «ԵՍ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»: Սա կոչվում է ձայնային ստորագրություն, և շատ հաճախ է օգտագործվում տարբեր կազմակերպությունների կողմից օնլայն վճարումներ կատարելու համար:
Ինչպես խուսափել այս ամենից:
- Մի պատասխանեք անծանոթ հեռախոսահամարին:
- Եթե պատասխանել եք, թերահավատորեն վերաբերվեք այն հարցերին որոնք «ԱՅՈ» պատասխանն են պահանջում: Դրանք կարող են լինել.՝օրինակ «Դուք ինձ լսու՞մ եք», «Ձեզ հարմա՞ր է խոսել», «Դուք տան տե՞րն եք» և այլն: Այս ամենի ամենախելամիտ պատասխանն է «Ո՞վ եք դուք և ի՞նչ եք ուզում»:
- Հեռախոսն այնպես կարգավորեք, որ բոլոր անծանոթ համարների պարագայում միանգամից միանա ձայնային փոստը:
- Անծանոթ մարդկանց երբեք տեղեկատվություն մի տրամադրեք, նույնիսկ այն պարագայում, երբ նրանք ներկայանում են որպես ձեզ շատ հայտնի կազմակերպության աշխատակից: