1971 թվականի հունիսի 17-ին Խորհրդային Միությունը և Հատկապես Խորհրդային Հայաստանը Ցնցեց ողբերգական մի լուր. Ավտովթարից զոհվեց Խորհրդային Հռչակավոր Գրող Պարույր Սևակը. Բեռնատար մեքենայի բախման հետևանքով գյուղի ճանապարհին զոհվեց մեծ գրողը և նրա կինը Նելլի Մենաղարաշվիլիին: Պարույր Սևակի և նրա կնոջ հուղարկավորության ժամանակ այնքնա մարդ է եղել, որ նույնիսկ թաղման մասնակիցների մեջ հրմշտոց է սկսվել: Իր զոքանչի քառասունքին մեկնելու ժամանակ զոհված Սևակի ավտովթարը այնպիսի հնչեղություն ստացավ, որ տասնյակ վարկածների մեջ նշվում էր Սևակի մեքենա վարելու վատ իմացությունից մինչև Սովետական Միության ամենավերին Իշխանությունների կողմից որպես կազմակերպված ավտովթար:

2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած Հանրահայտ Երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահը ցնցեց ողջ հասարակությանը և Հեռսուտամեդիան: 30 ամյա երգչուհու հոգեհանգստի և հուղարկավորության մասնակիցների ահռելի թվի պատճառով նրա աճյունը դրեցին Օպերայում: Վարդուհի Վարդանյանի ավտովթարից հետո հասրակաության մեջ չի եղել այնպիսի վարկած որ վթարը կարող է կազմակերպված լինել: Այդպիսի սեր ու հարգանք էր վայելում նա: Վարդուհի Վարդանյանի հուղարկավորությանը ներկա էր Հայկական ողջ Շոու-Բիզնեսը, պետական պաշտոնյաներ, արտիստներ, հասարակակ քաղաքացիներ:

2009 թվականի հունիսի 22-ին ողբերգական վթարից զոհվեցին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) և 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել։ Մյուս ուղևորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց և ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել: Հարուցվեց քրեական գործ որի ընթացքում Էդգարի խոսքերը դարձան գործի ամենամութ ու հասարակական հնչեղություն ստացած արտահայտություն «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»: Դատական քննությունը փակվեց: Քրեական գործը կարճվեց և Երիտասարդ դերասանների ողբերգական վթարը թողեց բազմաթիվ հարցականներ:


Ամբողջական հոդվածը կարդացեք՝ այստեղ: