ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան քննարկում են Հյուսիսային Կորեային նավթի մատակարարումը սահմանափակելու հարցը
ՄիջազգայինԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան քննարկում են ԿԺԴՀ նավթի մատակարարումը սահմանափակելու հարցը, եթե Փհենյանը շարունակի միջուկային փորձարկումները, հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Նման պլանները ԱՄՆ-ից եւ Հարավային Կորեայից Չինաստանի հետ համագործակցություն են պահանջում, քանի որ հենց Պեկինն է համարվում ԿԺԴՀ նավթի հիմնական մատակարարը:
Բացի այդ, Վաշինգտոնն ու Սեուլը միջոցառումներ են մշակում՝ ԿԺԴՀ-ից աշխատակիցների արտասահման ուղեւորությունները սահմանափակելու համար, որպեսզի երկրում դժվար լինի տարադրամի հոսքի ապահովումը, նշել է աղբյուրը:
Հյուսիսային Կորեան հինգ միջուկային փորձարկում եւ հրթիռների մի շարք բացթողում է իրականացնել՝ խախտելով ՄԱԿ-ի համաձայնագրերը: Ըստ փորձագետների՝ ԿԺԴՀ-ն միջուկային մարտագլխիկներով հրթիռների արտադրության վրա է աշխատում, որոնք կարող են հասնել մինչեւ ԱՄՆ: