Խնամքի ժամանակ մշտապես կատարվող սխալ քայլեր
LifeՄեզնից յուրաքանչյուրը բավականին ժամանակ և գումար է ծախսում լավ տեսք ունենալու համար: Բայցևայնպես այդ ամենը կարող է հօդս ցնդել խնամքի ժամանակ կատարված սխալների պատճառով: Շատ հազվադեպ եք լվանում դիմահարդարման խոզանակները Կեղտոտ խոզանակը մանրէների հսկայական աղբյուր է, որի պատճառով էլ դեմքին ճարպաբշտիկներ են առաջանում:

Դիմահարդարները խորհուրդ են տալիս ամեն անգամ այն օգտագործելուց հետո լվանալ, իսկ դիմափոշու խոզանակը՝ շաբաթը 1-2 անգամ: Մշտապես փորձարարություններ՝ կոսմետիկական միջոցների հետ Խնամքի հիմնական միջոցները հաճախակի փոխելով՝ հնարավոր է մաշկի հետ խնդիրներ առաջանան և ալերգիայի, թարախաբշտիկների զարգացման պատճառ դառնան: Եթե գտել ես այն քսուքը, որը հարմար է քո մաշկին, հավատարիմ մնա դրան: Երանգային քսուքի սխալ ընտրություն Երանգային քսուքը պետք է ընտրել ոչ միայն ըստ մաշկի գույնի, այլև՝ ըստ տեսակի:

Ամեն ինչ շատ հասարակ է. Չոր մաշկին հարկավոր չէ յուղոտ մաշկի համար նախատեսվածը, և հակառակը: Սքրաբների հաճախակի օգտագործումը Մաքրությունը գեղեցիկ մաշկի երաշխիքն է, բայց պետք չէ դեմքն անընդհատ սքրաբով շփել: Շաբաթական 1-2 անգամ սքրաբի օգտագործումը լիովին բավական է:
Անի Գևորգյան