Ի՞նչ կարող է վկայել հղիության ընթացքում հաճախակի սրտխառնոցը
LifeՄասնագետները պնդում են, որ կանայք, ովքեր հղիության ժամանակ առավոտյան սրտխառնոց են զգում, ծննդաբերում են ավելի առողջ երեխաների, քան նրանք, որոնց մոտ չկան նմանատիպ ախտանշաններ:

Նրանք պնդում են, որ հղիության ժամանակ սրտխառնոցը կապված է նաև վիժումների ու բնածին արատների քիչ քանակի հետ: Գիտնականների կարծիքով՝ հղիության ժամանակ թունավորման ախտանշաններ ունենում է կանանց 85%-ը: Համարվում է, որ դա պայմանավորված է հղի կնոջ օրգանիզմում պլացենտա առաջացնող հորմոնի աճով:

Գիտնականները հավաստիացնում են, որ դրա համեմատաբար բարձր մակարդակը նպաստում է ներարգանդային ավելի բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը:
Անի Գևորգյան