Դոնալդ Թրամփը իր սմարթֆոնը փոխարինել է iPhone-ով
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես իր Android հիմքով սմարթֆոնը փոխարինել է նոր iPhone-ով ՝անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է The Verge-ը։
Սոցկայքերի Թրամփի խորհրդական Դեն Սքավինո կրտսերը թվիթ է հրապարակել, որտեղ պաշտոնապես հայտնել է, որ նախագահը սկսել է iPhone օգտագործել՝ «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում»։
Twitter-ի օգտատերերն ուշադրություն են դարձրել, որ Թրամփի թվիթներն ուղարկվել են Apple-ի սմարթֆոնից, այդ պատճառով էլ կասկածում էին՝ արդյոք դրանք նախագահն է ուղարկել, թե նրա թիմից որեւէ մեկը։