Երգչուհի Էմմին արդեն 4 ամսական հղի է. նա լուսանկար է հրապարակել
LifeԸնդամենը 10 օր առաջ երգչուհի Էմմին իր երկրպագուների հետ կիսվեց իր անձնական կյանքի ամենակարևոր իրադարձության մասին լուրով: Պարզվեց, որ Էմմին ամիսներ առաջ ԱՄՆ-ում գաղտնի ամուսնացել է:
Լուրն այնքան անսպասելի էր, որ բոլոր կայքերը միանգամից գրեցին այդ մասին: Եղան տարբեր մեկնաբանություններ` կապված երգչուհու հայրենիքից ու Հայաստանից հեռանալու վերաբերյալ, հարցազրույցներ տվեց Նադեժդա Սարգսյանը, արդարանալով, որ Էմմին իրեն թույլ չի տվել մեկնաբանել իր անձնական կյանքը, և դա էր թաքցնելու միակ պատճառը:
Բոլոր մեկնաբանությունների ու հարցազրույցների մեջ թերևս ամենաուշագրավն Էմմիի հղի լինելու մասին լուրերն էին: Գրառումներ եղան, թե Էմմին հայտարարեց իր ամուսնության մասին, որովհետև ՀՂԻ ԷՐ: Էմմիի հղիության «ապացույց» լուսանկարը անհետացել էր նրա Ինստագրամի էջից: Եվ ահա այն գտնվեց:
Այս լուսանկարից պարզ երևում է, որ Էմմին գտնվում է հղիության 4-րդ ամսում, քանի, որ հենց այդ ժամանակ է ապագա մայրիկի մոտ սկսում երևալ կլորացած փորիկը:

Ահա խնդրեմ` հղիության 4-րդ ամսում կնոջ կազմվածքը հենց այսպիսին է լինում.


Ավելանցնեմ նաև, որ ո՛չ Էմմին, ո՛չ նրա մայրը չմեկնաբանեցին հղիության մասին լուրերը, չհերքեցին և կայքերից էլ հերքում չպահանջեցին: