Չինաստանում 22 բեռնատարներ են բախվել
HeaderԱռնվազն 2 մարդ է զոհվել, եւս 10-ը վիրավորվել են՝ 22 բեռնատարների մասնակցությամբ վթարի հետեւանքով։ Վթարը տեղի է ունեցել Չինաստանի Շանդուն գավառի մայրուղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ տեղի ժամանակով 6։50-ից մինչ 7։04 21 կմ երկարությամբ մայրուղու հատվածում՝ Թայան քաղաքի շրջանում, հինգ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել։
Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել, ոստիկաններ, փրկարարներ, բժիշկներ։ Ներկա պահին դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։ Վթարի պատճառները պարզաբանվում են, սակայն նշվում է, որ այն կարող էր տեղի ունենալ վարորդների կողմից անվտանգ հեռավորությունը չպահելու հետեւանքով։