Թուրքիայի հետախուզությունը Գերմանիայում հարյուրավոր մարդկանց է հետեւել
HeaderԹուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը Գերմանիայում հարյուրավոր մարդկանց է հետեւել, որոնց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդի, շարժմանը հարելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Այդ գործողության ծավալների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարը անունների մի ցուցակ է ներկայացրել իր գերմանացի գործընկեր Բրունո Կալյուին:
Բացի անուն-ազգանուններից ցուցակում առկա են նաեւ հասցեներ ու հեռախոսահամարներ, ինչպես նաեւ այն մարդկանց լուսանկարները, որոնց հետեւել է թուրքական հետախուզությունը: