Օրվա համեղ բաղադրատոմս . Կարամելային թխվածքաբլիթներ
LifeԲաղադրիչներ
- ալյուր - 200 գր
- եղեգնաշաքար - 3 ճ/գդ
- օսլա (крахмал) - 2 թ/գդ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- աղ - 1 թ/գդ
- կարագ - 140 գր
- ձու - 1 հատ
- ջուր - 1 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- խտացրած կաթ - 1 տուփ
- շոկոլադ սև - 170 գր
- վանիլին - 1 պտղունց
Պատրաստման եղանակ
- Բլենդերի մեջ լցնում ենք ալյուրը, եղեգնաշաքարը, օսլան, աղը, փխրեցուցիչը և խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք 100 գր կտրատած կարագը և կրկին խառնում: Վերջում լցնում ենք 1 ձուն և մի փոքր ջուր: Ստացված խմորը գնդում ենք, փաթաթում պոլիէթիլենային թաղանթով և տեղափոխում սառնարան:

- 30 րոպե անց խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, հարթեցնում և 15-20 րոպեով տեղափոխում ջեռոց:

- Խտացրած կաթը մարմանդ կրակի վրա հալեցնում ենք, այնուհետև ավելացնում շաքարավազը, վանիլինն ու մնացած կարագը և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:

- Շոկոլադը միկրոալիքային վառարնում հալեցնում ենք:
Խմորի վրա լցնում ենք կարամելային շերտը և ձևամանը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան, այնուհետև լցնում ենք շոկոլադե շերտը և կրկին ձևամանը 30 րոպեով տեղափոխում սառնարան:
- Ահա և վերջ:

Արդյունքում ստացանք համեղ կարամելային թխվածքաբլիթներ