Սիրում եմ իմ Էրեբունին ու ուզում եմ ամեն ինչ անել իմ բնակիչների համար. Հարություն Կարապողոսյան
ՀասարակությունԷրեբունի վարչական շրջանում հանդիպում էր էրեբունցիների հետ։ Հաշվի չառնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ տեղի ունեցավ բակային հանդիպում ԱԺ անկուսակցական պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանի և վարչաշրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ։
«Կյանքի բերումով այնպես ստացվեց, որ կյանքիս տասը տարիները հենց այս բակում աշխատեցի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար։ Երկու անգամ ստացա համապատասխան քվե ու չհայտնվեցի խորհրդարանում։ Հիմա լուրեր են պտտվում, թե ես կաշառվել ու կուսակցությունից դուրս եմ եկել։ Մյուսներն էլ խոսում են, թե վախենում եմ ու այդպես շարունակ։ Ի գիտություն բոլորի՝ ես վախեցած չեմ։ Վախենում են միայն Աստծուց։ Սիրում եմ իմ Էրեբունին ու ուզում եմ ամեն ինչ անել իմ բնակիչների համար։ Վստահ եմ, որ հարազատ վարչաշրջանը սիրելը ամոթ բան չէ»,- իր ելույթում ասաց Հարություն Կարապողոսյանը։
Բնակչությունը բավականին մեծ ոգևորությամբ էին սպասում թեկնածուին՝ դհոլ, զուռնա, աղ ու հաց։ Շատերը նույնիսկ մոտեցան բարձրախոսին մոտ և առանձնակի ջերմությամբ արտահայտվեցին Կարապողոսյան մարդու և քաղաքացու մասին։