Դոլարի փոխարժեքն անփոփոխ է մնացել , եվրոն թանկացել է մոտ 1,5 դրամով
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 484.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.10 դրամ (աճել է 1.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.61 դրամ (նվազել է 0.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.44 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 273.12 դրամ, ոսկի՝ 19,413.9 դրամ, պլատին՝ 14,986.44 դրամ։
Մարտի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կայացել: