Ազատ Հովհաննիսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել նոկաուտով
ՍպորտԿալիֆորնիայի Fantasy Springs Casino համալիրում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Ազատ Հովհաննիսյանը նոկաուտով հաղթել է մեքսիկացի Դիհլ Օլգինին: Մենամարտն ավարտվել է 6-րդ ռաունդում: 27-ամյա Հովհաննիսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել նոկաուտով:
Պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկն անցկացրել է 13 մենամարտ՝ տանելով 11 հաղթանակ ու կրելով 2 պարտություն:
Բռնցքամարտի 2009թ աշխարհի առաջնությունում Ազատ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 5-րդ տեղը: