Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան ու Նեպալը միանում են ՇՀԿ-ին՝ որպես գործընկերներ. Պուտին
Header168.am-ը գրում է.
Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան ու Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)` որպես գործընկերներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան ու Նեպալը միանում են ՇՀԿ-ի ընտանիքին՝ որպես երկխոսության հարցով գործընկերներ»,-ասել է նա՝ բացելով ՇՀԿ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը:
Պուտինի խոսքով՝ կան նաև ՇՀԿ-ի հետ համագործակցել ցանկացող այլ երկրներ ևս:
«Մի շարք երկրներ հետաքրքրություն են հայտնում այս կամ այն ձևաչափով միանալ մեր կազմակերպությանը: Ուշադիր կքննարկենք նրանց հայտերը՝ հաշվի առնելով համապատասխան պահանջները»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը: