ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը

Լեգիտիմության փակուղին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1995 թվականի խորհրդարանական ընտրություններից մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրություններն ու հանրաքվեներն ունեցել են լեգիտիմության մեծ պակաս՝ կապված տարատեսակ ընտրակեղծիքների հետ։ Սակայն միևնույն ժամանակ այս բոլոր ընտրությունների կեղծվածությունն ունեցել է ապացուցողականության պակաս և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը՝ մասնավորապես ընդդիմադիր ուժերը հայտարարել են կեղծ ընտրությունների մասին, սակայն այդ հայտարարությունները, որպես կանոն, փակուղի են տարել ընդհանուր քաղաքական դաշտի ընդդիմադիր դիսկուրսը։

Խնդիրն այն է, որ անկախ ընդդիմության հայտարարություններից Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որի սահմանած խաղի կանոններով էլ առաջնորդվել են քաղաքական ուժերը՝ շարունակելով ապօրինի իշխանության, ավազակապետության և այլ բաների մասին։ Հենց այս մոտեցումն էլ արդյունքում դարձավ կազուսային, քանի որ մասնակցել է ապօրինի իշխանության կազմակերպած որևէ միջոցառման՝ խորհրդարանական քննարկումից մինչև համապետական ընտրություններ, նշանակում է լեգիտիմացնել ստեղծված քաղաքական իրողությունները։ Նման պայմաններում հայաստանյան ընդդիմադիր ուժերը, կարծես թե, ունեին երկու ելք՝ կամ ընդունել կատարվածը որպես իրողություն, կամ պարզապես բոյկոտել ցանկացած գործընթաց՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից մինչև որևէ ուղղակի և անուղղակի շփում գործող իշխանության հետ։

Սակայն, որպես կանոն, մեր ուժերը շարունակել են խաղը որպես ընդդիմություն և միաժամանակ հայտարարել ավազակապետական համակարգի մասին։ Այս մոտեցումն ինքնին փակուղային է, քանի որ արգելքներ է սահմանում գործող իշխանությունից պահանջների համար, քանի որ եթե իշխանությանը համարում ես չընտրված, կորցնում ես նրանից պահանջելու բնական իրավունքը, եթե սահմանադրական հանրաքվեն համարում ես կեղծված՝ պետք է հրաժարվես խաղալ այդ Սահմանադրության կանոններով ցանկացած խաղ։ Հենց այստեղ է, որ սկսվում է ընդդիմության թուլացումը, քանի որ հանրային տպավորություն է ստեղծվել, որ ընդդիմադիր լինելը իշխանությանը քննադատելն է կամ, որ ավելի վատ, իշխանությանը հայհոյելը։ Իրականում, սակայն, ընդդիմությունն ընդամենը պետք է պահանջի։

Անգամ ընտրությունների վերահսկման մասին տարիներ շարունակ շրջանառվող խոսակցություններում ինչ–որ տեղ ընդդիմությունը թերացել է, քանի որ խնդիր էր դնում սեփական ուժերով վերահսկել դրանք, սակայն այդպես էլ չէր հաջողում։ Մինչդեռ պետք է կարողանալ այնպես պահանջել, որպեսզի հենց իշխանությունը շահագրգռված լինի այդ վերահսկողությամբ կամ գոնե վերահսկողության արտաքին բնորոշիչներով։

Նման իրավիճակից ծնվում է նաև հանրային անվստահությունը բուն ընդդիմության նկատմամբ, քանի որ լսելով նույն ընդդիմությունից «ապօրինի իշխանություն» եզրույթը, քաղաքացին տեսնում է ապօրինի իշխանության հետ բանակցող ընդդիմադիրի, լսելով Սահմանադրության կեղծվածության մասին, տեսնում է այդ Սահմանադրությամբ շարժվող ընդդիմադիրի։ Բնականաբար, քաղաքացին ամենաքիչը սկսում է կասկածել և՛ ընդդիմադիրին, և՛ ընդհանրապես տեղի ունեցող գործընթացներին, որոնց այդպես էլ չի ուզում որևէ մասնակցություն ունենալ։ Թերևս հենց այս մոտեցումը պետք է փոխվի իշխանության նկատմամբ, որպեսզի ապրիլի 2–ից հետո հերթական անգամ մենք չլսենք կեղծված ընտրությունների և ապօրինի իշխանության մասին և տեսնենք, որ ընդդիմությունն օգտագործում է լեգիտիմության պակաս ունեցող ընտրական գործընթացը (եթե, իհարկե, նման իրադրություն արձանագրվի) թեկուզ և պակաս լեգիտիմություն ունեցող իշխանության առաջ ավելի մեծ պահանջներ դնելու համար։

Իսկ նույն լեգիտիմության պակաս ունեցող իշխանությունն էլ ավելի շահագրգռված կլինի կատարել այդ պահանջները։ Մյուս կողմից՝ հայաստանյան իրականության մեջ հարաբերակցությանը հասնելը շատ դժվար է, քանի որ երբեմն հնարավոր չէ հասկանալ որ ընդդիմությունն է ընդդիմություն, որը՝ նախագիծ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ում
Ամենադիտված