Կանադայում ոստիկանը տուգանել է 3-ամյա փոքրիկին մոտոցիկլետը սխալ տեղ կայանելու համար
ՀասարակությունReplik.am-ը գրում է.
Կանադայում ոստիկանը տուգանել է 3-ամյա մի երեխայի, ով սխալ վայրում է կայանել խաղալիք մոտոցիկլետը, հայտնում է Global News-ը: Տեսնելով, որ որդին սխալ նշանի տակ է կանգնեցրել մոտոցիկլետը՝ վերջինիս հայրը խնդրել է ոստիկնանին դաստիարակչական նպատակներով տուգանել փոքրիկին:
Տղայի ծնողները լուսանկարել են իրենց որդուն այն պահին, երբ վերջինս տուգանվել է: Իհարկե տուգանքն իսկական չի եղել և գումարը վճարելու կարիք չի եղել: