Դիմակահանդեսն ավարտվեց․ Էրդողանը՝ Եվրոպային
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խիստ քննադատության է ենթարկել Գերմանիայի իշխանություններին Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի համար։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նացիստական գործառույթներ է իրականցնում Թուրքիայի հանդեպ։ «Մենք ահաբեկիչների ցուցակը տվել ենք Գերմանիային, սակայն մեզ ոչ մի պատասխան չեն տալիս։ Ավելին, ինձնից պահանջում են ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված «ահաբեկչին» (Dıe Welt-ի թղակից Դենիզ Յուջել)։ Մենք էլ ասացինք, որ մեզ մոտ դատարան կա։
Վերջին օրերին Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին մեր նկատնամբԵվրոպայի բացած նոր էջը։ Դիմակահանդեսն ավարտվեց»,-ասել է Էրդողանը ։