Ինդոնեզիայում հրաբխի ակտիվացման պատճառով փակ են 5 խոշոր օդանավակայաններ
HeaderTert.am-ը գրում է.
Ինդոնեզիայի 5 խոշոր օդանավակայաններ փակվել են Արևելյան Յավա նահանգում հրաբխի ակտիվացման պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մասնավորապես, կաթվածահար է եղել ավիահաղորդակցությունը Բալի և Լոմբոկ հայտնի զբոսաշրջային ուղղություններում։ Բացի այդ, հետաձգվում կամ չեղարկվում են չվերթները Ջակարտայից և Սուրաբայից։
Ընդհանուր առմամբ, մոխրի արտանետումների պատճառով ստիպված են եղել փոփոխություններ անել ավելի քան 20 չվերթների համար, այդ թվում Մելբուրն, Օսակու, Սինգապուր, Տոկիո ուղղություններով։