Ինչպես պատրաստել ժուլիեն
LifeԺուլիենը անչափ համեղ կերակրատեսակ է, որը պատրաստելը հեշտ է, թեև որոշ տնային տնտեսուհիներ դժգոհում են, որ չեն կարողանում այն պատրաստել այնպես, ինչպես հմուտ խոհարարները։Համեղ ժուլիենի գաղտնիքը նրա սոուսն է, որից էլ հաճախ դժգոհում են այն պատրաստողները։
Բեշամել սոուսը պատրաստելու գաղտնիքը շատ տաք կաթի և անդադար խառնելու մեջ է։EnterTrain-ը ստորև ներկայացնում է հավով և սնկով ժուլիենի պատրաստման եղանակը։
Բաղադրամասեր՝
- Հավի կրծքամիս,
- Շամպինիոններ,
- 1 գլուխ սոխ,
- Կարագ,
- Ալյուր,
- Կաթ, աղ։
Պատրաստման եղանակը՝
Սոուսի պատրաստման համար հարթ հատակով տապակի մեջ հալեցրեք 1 ճ գդալ կարագը, ավելացրեք 1,5 ճ գդալ ալյուր, տապակեք երկու րոպե՝ անընդհատ խառնելով, ապա վերցրեք կրակի վրայից, սպասեք՝ մինչև այլուրի վրայից պղպջակներն անհետանան, ապա արագորեն լցրեք շատ տաք կաթը։ Տապակը կրկին դրեք կրակի վրա, խառնեք զանգվածը և եփեք այնքան, մինչև թանձրանա։
