«Ժամանակ». Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում
Մամուլ«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինելու «Բարգավաճ Հայաստանին», փոխարինելու նախ այն իմաստով, որ այս կուսակցությունը պետք է այսուհետ զբաղվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով և նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով»,–գրում է թերթը։