Ատամի մածուկի օգտագործման 5 խորամանկ եղանակ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ
LifeԱտամի մածուկի միջոցով «գեղեցկության խնդիրները» լուծելը նույնքան հեշտ է, որքան ատամները մաքրելը: 1. Պզուկներ Մի փոքր ատամի մածուկ խառնեք թեյի ծառի յուղի հետ (դա ուժեղացնում է հակաբակտերիալ ազդեցությունը) և քսեք մաշկի խնդրահարույց մասերին: Թողեք գիշերը, և արդեն առավոտյան արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ: 2. Սև կետեր Խառնեք 2 ճաշի գդալ ատամի մածուկ 1 ճաշի գդալ աղի հետ: Այն քսեք մաշկի սև կետեր ունեցող տեղերում, թողեք 5 րոպե, որ չորանա: Ապա թրջեք ձեռքերը և մերսեք մաշկը այդ չորացած դիմակով, ապա դեմքը լվացեք: 3. Գունատ և փխրուն եղունգներ Եղունգներին սպիտակությունը և փայլը վերադարձնելու համար խառնեք կես թեյի գդալ ատամի մածուկը մի պտղունց սոդայի և մի քանի կաթիլ կիտրոնի հյութի հետ, քսեք ատամի խոզանակի վրա և դրանով լավ մաքրեք եղունգները և դրանց տակի մաշկը: Թողեք 5 րոպե և լվացեք: 4. Աճող մազեր, որ ցցվում են բոլոր ուղղություններով Կես թեյի գդալ թափանցիկ մածուկին ավելացրեք կոսմետիկական յուղ, այն քսեք ատամի խոզանակի վրա և սանրեք մազերը: 5. Անդուր հոտ Հաճախ խոհանոցում աշխատելուց հետո որոշ մթերքների հոտը ձեռքերից չի անցնում: Որոշ քանակի մածուկ լցրեք ձեռքերի մեջ և 1 րոպե դրանք շփեք իրար: Լավացեք ջրով, իսկ անհրաժեշտության դեպքում կրկնեք: