Սնկերն ունակ են եղանակային փոփոխություններ անել. հետազոտություն
LifeԱմերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սնկերն օժտված են եղանակն իրենց շուրջ փոխելու յուրօրինակ ունակությամբ: Ինչպես տեղեկացնում է The telegraph-ը, սնկերը փոխում են իրենց շուրջ օդի խոնավության աստիճանը, ինչի արդյունքում առաջանում են քամիներ, որոնք էլ քշում-տանում են սնկերի սպորներն ու օգնում դրանց տարածվել։

Նախքան այս եզրակացությունը, գիտնականներն այն կարծիքին էին, որ սնկերը շատ պասիվ են իրենց սպորները տարածելու հարցում, սակայն նոր հետազոտությունը վկայում է այն մասին, որ այս օրգանիզմները բազմացման նպատակով ստեղծում են սեփական տարբերակը։

Ամերիկացի մասնագետներն օգտագործել են նոր տեխնոլոգիաներ, որպեսզի ցույց տան, թե ինչպես են սնկերը ջրային գոլորշի արձակում, որը զովացնում է նրանց շրջապատի օդն ու սառը օդային հոսանքներ առաջացնում։
Անի Գևորգյան