ԱՄՆ-ում եւ Կանադայում ձնամրրիկի հետեւանքով 5 մարդ է զոհվել
ՄիջազգայինԱՄՆ-ի հյուսիս-արեւելյան երեք նահանգներում եւ Կանադայում ձնամրրիկի հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
ԱՄՆ-ում ավելի քան 8 հազար չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել, շուրջ հազար դպրոցներ փակվել են: Հիմնական երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է:
Փոթորիկը Նոր Անգլիայի եւ Նյու Յորքի հյուսիսային շրջաններից դեպի Կանադա է շարժվում:
Որոշ նահանգներում տրանսպորտի հաղորդակցությունը վերականգնվել է երեշքաբթի երեկոյան: Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի դպրոցներում դասերը կվերսկսվեն մարտի 15-ին: Սակայն որոշ շրջաններում եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացումը դեռեւս գործում է: