Պուտինը՝ Մեդվեդեւի հիվանդության մասին. Չպաշտպանեցինք
Ուշադրության կենտրոնումՌԴ վարչապետ Դմիտր Մեդվեդեւը գրիպով է հիվանդացել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մեզ մոտ համաճարակային դրությունը,կարծես, հետընթաց է ապրում, այնուամենայնիվ դրությունը դեռեւս լուրջ է։ Դմիտրի Անատոլեւիչին չպաշտպանեցինք», —ասել է նա՝ կաբինետի անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
Մարտի 14–ին Մեդվեդեւը մի շարք միջոցառումներ էր նախատեսել, այդ թվում՝ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ։