Վրաստանի վարչապետ . Բաթումիում մենք խուսափեցինք շատ լուրջ սադրանքից
ՄիջազգայինՎրաստան վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ«ծանր իրադրութուն» է անվանել Բաթումիում փողոցային անկարգությունների հետ կապված իրադրությունը։ Գերոգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր ոստիկաններին ու պետական ծառայողներին, որոնց գործողությունները հանգեցրել են մարտի 11-12–ին Բաթումիում ծավալված ճգնաժամային իրադրությունը հարթելուն։ Վարչապետը խոստացել է, որ մեղավորները կպատժվեն, հաղորդում է «Новости-Грузия»–ն։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում եղել է հավասարակշռվածություն, համբերություն եւ ծավալված դրությունը շտկելու ձգտում», - ասել է Կվիրիկաշվիլին։
«Ցանկանում եմ շնորհակալություն ասել մեր ոստիկաններին ու բոլոր պետական ծառայողներին, ինչպես նաեւ կենտրոնական կառավարության ներկայացուցիչներին՝ տղամարդկության ու համբերության համար», - ընդգծել է վարչապետը։