Ինչին պետք է ուշադրություն դարձնել կոշիկ գնելիս
Ուշադրության կենտրոնումLadynews.am-ը գրում է.
Ողջ օրը աշխատավայրում, հետո գնումներ, այցելություն վարսավիրանոց, իսկ մեր ոտքերը կոշիկների թակարդում են: Հետևաբար պետք է, որ կոշիկները հարմար լինեն: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել կոշիկներ գնելիս:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 10 կանանցից 4-ը կրում են ոչ իրենց ոտքերի չափսին համապատասխան կոշիկ: Նրանք առաջին հերթին առաջնորդվում են նորաձևությամբ, այլ ոչ առողջության և ոտքերի հանգստի գործոններով: Այդպիսի ընտրության արդյունքը լինում է ոչ միայն ոտքերի հարումը, այլ նաև մի շարք այլ լուրջ խնդիրներ:
Այսպիսով, նախ համոզվեք, որ կոշիկները ճիշտ ձև ունեն, և մատները հարմար են իրենց զգում:

Բարձրակրունկների երկրպագուները պետք է խուսափեն ոտքի վրա երկար մնալուց: Դրանից բացի լավագույնը կլինի առջևի մասը կլորաձև կոշիկ հագնելը. նեղը կարող է հարել, ինչը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն, կոշտուկներ, երբեմն էլ` հարթաթաթություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ