ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ամստերդամին եւ Անկարային լարվածությունը թուլացնելու կոչ է արել
HeaderՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ամստերդամին եւ Անկարային երկկողմ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու կոչ է արել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ակտիվ քննարկումները ժողովրդավարության անքակտելի մաս են կազմում, բայց նաեւ փոխադարձ հարգանք է անհրաժեշտ: Ես ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին հարգանքի, հանգստություն պահպանելու, լարվածությունը թուլացնելու կոչ եմ անում»,- ասել է Ստոլտենբերգը: