Ականջակալների վնասը
LifeԳիտնականների երկու առանձին խումբ ականջակալներով բարձր երաժշտություն լսողներին զգոնության կոչ է արել: Իսկ ինչ կարող է պատահել. Նրանք կարող են դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ կամ լսողություն կորցնեն ժամանակից շուտ: Մերիլենդի համալսարանի մասնագետները հետազոտել են ՃՏ պատահարների հանգամանքները և պարզել, թե զոհերի քանի տոկոսն են այդ պահին եղել ականջակալներով: Քննվել է 116 դեպք, որի զհոերի 70 տոկոսը մահացել են:

Ինչպես պարզվել է, նրանց 68 տոկոսը եղել են մինչև 30 տարեկան տղամարդիկ: Վրաերթ իրականացվող տրանսպորտային միջոցները եղել են գնացքներ (55%), որոնց 1/3 մասը (29%) փորձել են կանխել վրաերթը ձայնային ազդանշաններով: Հիմնականում այդ ամենի պատճառը ուշադրության շեղումն է:

Բացի դրանից, քննվել է նաև այն հարցը, թե մարդիկ որքան բարձր են ականջակալներով երաժշտություն լսում: Իսկ դա երիտասարդ մարդկանց մի ամբողջ սերնդի սպառնում է ժամանակից շուտ խլացման հեռանկարով:
Անի Գևորգյան