Իչակին հայկական եթերում կլինի մոտ երկուսուկես տարի
LifeՀնդկական սերիալների քանակը հայկական եթերում աճել է: «Արմենիա TV»-ն նույնիսկ մեկի փոխարեն երկուսն է ցուցադրում: Սակայն դա չի ազդել Տապասիայի ու Իչակիի «Մերժվածը» սերիալի վարկանիշի վրա:
«Կախված է սյուժեի առանձնահատկություններից, եթե, օրինակ, հերոսներին ինչ-որ սպառնալիքներ, հետաքրքիր անցումներ, զարգացումներ են սպասվում, այդ ժամանակ կարող է դիտողականությունը տատանվել՝ հօգուտ կամ ի վնաս: Այս պահին բարձր դիտողականություն ունի: Քանի որ վարկանիշներն ամեն օր փոխվում են, պնդել, թե մերն է ավելի բարձր ու ստաբիլ բարձր է, քան մյուսինը չենք կարող: Ամեն դեպքում մերը բավական բարձր վարկանիշ ունի, դա միանշանակ»,- ասացին «Շանթի» հանրային կապերի բաժնից:
Անկախ իր երկար տեւողությունից՝ հեռուստասերիալը մինչեւ վերջ կցուցադրվի: Կդադարեցվի միայն, եթե որեւէ անկանխատեսելի բան տեղի ունենա: