Նախաճաշին վարսակի շիլա ուտելը կանխում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը. գիտնակններ
LifeԱռողջ և սննդարար նախաճաշի հարցը շատերին է հուզում: Վարսակի շիլայի օգտակարության մասին բազմիցս է խոսվել. այն մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում, օրգանիզմն ապահովում է դանդաղ յուրացվող ածխաջրերով, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այն ամեն օր կարելի է պատրաստել յուրովի` համադրելով տարբեր մթերքների, մրգերի ու համեմունքների հետ:
![]()
Pressmedia.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում առավոտյան վարսակի շիլա ուտելու մեկ առավել կարևոր պատճառ: The Independent-ի փոխանցմամբ` Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ նախաճաշին սովորական վարսակի շիլա ուտելը շատ հզոր միջոց է, որը պաշտպանում է մարդուն քաղցկեղից մահանալու հավանականությունից և հնարավորինս կանխում դրա դրա առաջացման ռիսկը: Վերջերս իրականացված ուսումնասիրությունը 12 հետազոտությունների վերլուծությունն է, որոնց մոտավորապես 786 076 մարդ է մասնակցել:

Արդյունքները ցույց են տվել, որ օրական 70 գրամ ամբողջական ձավարեղեն (հավասարազոր է մեկ աման վարսակի շիլային) օգտագործելը 22 տոկոսով նվազեցնում է մահվան վտանգը ցանկացած պատճառով: Անմիջականորեն քաղցկեղից մահանալու վտանգը նվազում է 20 տոկոսով, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահանալու վտանգը ևս նվազում է 20 տոկոսով. նվազեցնում են հաստ աղու քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Դրանք կանխում են նաև կրծքի, ձվարանների և շագանակագեղձի քաղցկեղը: