Կարտոֆիլի օգտակար հատկությունը սրտի աշխատանքի համար և ոչ միայն
LifeՄասնագետների կարծիքով՝ կարտոֆիլի միջոցով մարդը լրացնում է կալիումի իր օրական պահանջը (օրգանիզմին 4700մգ կալիում է անհրաժեշտ): Կարտոֆիլի օգտակար հատկությունները հայտնի էին դեռ հին ժամանակներում: Այն օգտագործում էին այրվածքները, էկզեման, ինչպես նաև գաստրիտը, խոցային հիվանդությունները, ուժեղ գլխացավերը բուժելու համար:
![]()
Կարտոֆիլը բարձր է գնահատվում նաև դիետկ սննդակարգում. ալյուրով պատրաստած մթերքները, սպիտակ հացը փոխարինելով կարտոֆիլով, կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամններից, ճարպային կուտակումներից: Այս բանջարեղենը դնում են նաև վերքերի վրա, որի շնորհիվ դրանք արագ են ապաքինվում: Սակայն նրա ամենանշանակալից հատկությունն այն է, որ կալիումը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը, ինչպես նաև կանխում է երիկամների և անոթների խնդիրները: Healthystyle-ը գրում է, որ որ մարդիկ, ովքեր կարտոֆիլ են սիրում, ավելի շատ բանջարեղեն են օգտագործում, և օրգանիզմը հարստացնում С վիտամինով: Հայտնի է՝ կարտոֆիլը կարելի է ոչ միայն ուտել, այլև դրանից հյութ պատրաստել, որն էլ օգնում է իջեցնել ճնշումը. գոլորշիով բուժում են վերին շնչուղիները, իսկ դրանով պատրաստված դիմակները խոնավեցնում են չորացած մաշկը:

Ուշադրություն. կարտոֆիլ խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարախտի, քաշի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց: Հին կարտոֆիլը վնասակար նյութեր է հավաքում, այդ պատճառով էլ այն հարկավոր է խորը մաքրել և վերացնել վնասված հատվածները:
Անի Գևորգյան