Այսուհետ Ձեր շերտավոր խմորը շատ հաջող կստացվի
Life- ներս):

- Դատարկ մասով ծածկում ենք կարագապատ մասը:

- Հետո կարագապատ մյուս մասը բերում ենք խմորի վրա:

- Եզրերն ամրացնում ենք:

- Թաղանթով փաթաթում ենք և 30 րոպեով դնում սառնարան: Սառնարանից հանում ենք ու երկարությամբ գրտնակում:

- Երեք տակ ծալում ենք, 90 աստիճանի անկյան տակ դեպի ձախ թեքում ու գրտնակում: Գրտնակելու և շրջելու գործընթացը կրկնում ենք 6 անգամ: Կարելի է թեքել նաև դեպի աջ:

- Խմորը դնում ենք թաղանթի մեջ և պահում սառնարանում:
Կարող ենք նաև անմիջապես թխել:
Ավելացնենք, որ շերտավոր խմոր թխելիս պետք է ջեռոցը տաքացնել 220 աստիճան, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանում կարագը հալչում ու դուրս է հոսում, և խմորը չոր է ստացվում