Լուկաշենկոն Ռուսաստանից պարտավորությունների կատարում է ակնկալում, այլ ոչ գազի ցածր գին
Ուշադրության կենտրոնումԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը Ռուսաստանից ոչ թե գազի ցածր գներ, այլ դաշնակցային պարտավորությունների իրականացում է ակնկալում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ, իմիջիայլոց, արդեն սկսում են վախեցնել, որ մենք բնական գազը գնելու ենք եվրոպական գներով, այսինքն՝ վճարելու եք ոչ թե 150 դոլար, այլ 200: Դա նման է, գիտեք, ակնարկի բոլորին, թե մենք Ռուսաստանում ձրիակերներ ենք. տեսեք, իբր մեզ ինչ-որ նվեր են անում… երևի ռուսների մեծամասնությունը մտածում և հասկանում է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաշվապահություն չեն: Այստեղ հաշվապահությունը և բնական գազի գինը չպետք է լինեն մեր հարաբերությունների հիմքում»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ «դրանց հիմքում շատ ավելին է»:
«Եթե մեկը ցանկանում է սրել իրավիճակը և հերթական անգամ հարցերը լուծելու փոխարեն մեզ հանդիմանել, ապա չի ստացվի»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Ռուսաստանը և Բելառուսը մինչ այժմ չեն կարգավորել նավթագազային վեճը, որը շարունակվում է 2016 թվականի սկզբից ի վեր, երբ Մինսկը հայտարարել է ռուսական գազի գների անարդարության մասին և միակողմանի կարգով սկսել ավելի քիչ վճարել դրա դիմաց: