Շաքարի օգտակար հատկությունները
LifeԿանադացի գիտնականները պնդում են, որ քաղցր թեյի կամ սուրճի օգտագործումը կարող է հիանալի միջոց լինել սթրեսի հաղթահարման համար: Մասնագետների խոսքով՝ շաքարը կարող է նվազեցնել կորտիզոլ հորմոնի արտադրությունը, որն արտազատվում է օրգանիզմում սթրեսի հետևանքով:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են քաղցր ըմպելիքի ազդեցությունը 18-40 տարեկան կանանց վրա: Հոտազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք, ովքեր խմել են բնական քաղցր ըմպելիք, ունեցել են կորտիզոլի ավելի ցածր մակարդակ բարդ մաթեմատիկական թեստի ժամանակ, քան կանայք, ովքեր խմել են արհեստականորեն քաղցրացված ըմպելիք:

Գիտնականները փորձից հետո հայտարարեցին, որ դա առաջին ապացույցն է այն բանի, որ շաքարը կարող է հանել մարդու սթրեսը:
Անի Գևորգյան