Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում է ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա


Եթե կա սեր , կա նաև բաժանում . Նառան անկեղծանում է լռության, ամուսնու մասին և ոչ միայն

Life

Asekose.am-ը գրում է.

Երեկ` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, երգչուհի Նառան տևական դադարից հետո ներկայացրեց իր նոր` «Սեր և բաժանում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ երգի և տեսահոլովակի ստեղծման պատմության, տևական լռության պատճառի, դստեր սպասվելիք հարսանիքի մասին և ոչ միայն:

«Երաժշտությունը գրել է երգահան Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակն  Անիտա Հախվերդյանն, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը,  տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Տեսահոլովակը նկարահանվել է Ջերմուկի հայտնի հանքային ջրերի ցուցասրահում: Այնպիսի գեղեցիկ ռակուրսով է նկարահանվել, որ կարծես Իտալիան լինի: Ջերմուկում նկարահանելու գաղափարը եղել է հենց Հրաչ Քեշիշյանինը: Ես միշտ աշխատում եմ իմ ընկերների հետ, ամեն մարդ անում է իր գործն ազնվորեն, դրա համար սա կոչվում է թիմային աշխատանք: Տեսահոլովակը նկարահանվել է նոյեմբերի վերջին, երբ փորձում էինք վերջին արևները «գողանալ»: Շատ ցուրտ եղանակ էր, նկարահանումից 2 օր հետո արդեն ձյուն տեղաց: Սակայն այդ ամենը ոչ մի ազդեցություն չունեցավ մեր աշխատանքի և տրամադրության վրա, ստացել ենք այնպիսի կադրեր, որոնք շատ տաք ու լավ եղանակի պատրանք են ստեղծում։ Այդ օրերին առաջնորդվել ենք «Գեղեցկությունը զոհեր է պահանջում»  հայտնի թևավոր խոսքով (ժպտում է): Տեսահոլովակը նայելիս մարդիկ երբեք չեն կարող մտածել անգամ, որ մարդիկ այնտեղ մրսել են»,- զրույցի ընթացքում պատմեց Նառան:

Անդրադառնալով այն փաստին, որ երգի վերնագրից շատերը մտածում են, որ այն տխուր բովանդակություն ունի, երգչուհին նշեց. «Վերնագրից կարելի է մտածել՝ տխուր ավարտ ունի, բայց ուրախ երգ է։ Իմ կարծիքով` եթե կա սեր, կա բաժանում, իսկ եթե կա բաժանում,  հետևից կա նաև սեր: Բաժանումից հետո սիրո նոր սկիզբ է գալիս, կյանքը շարունակվում է։

Նկարահանման ընթացքում եղել են նաև զավեշտալի դեպքեր, ինչը թույլ չի տվել երգչուհուն ու ստեղծագործական խմբին զգալ եղանակային ցուրտ պայմանները.

«Մենք նկարահանում էինք տաք ջրերի մոտ, որտեղ մարդիկ պետք է գային և ջուր խմեին: Նրանք ստիպված էին լինում ժամերով սպասել և հետևել մեր աշխատանքին: Ամեն անգամ, երբ երգում էի, նրանք նոր լսածի պես բուռն ծափահարում էին`կարծես առաջին անգամ էին լսում: 20 անգամ երգում էի, այդքան անգամ նրանք ծափահարում էին։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր»:

Նկարահանման ընթացքում երգչուհին նաև անակնկալ նվեր է ստացել.

«Ինչպես գիտեք, այնտեղ պատերին կտավներ են փակցված, Հրաչ Քեշիշյանը նկարիչներից մեկին խնդրեց, որ նկարահանման ընթացքում հանի, նա էլ շատ նեղվել էր, բայց ավարտին մոտեցավ ու ինձ նվիրեց իր գեղեցիկ նկարներից մեկը՝ հենց այդ պատկերասրահի տեսքով: Ես այն մեծ հաճույքով կախեցի մեր տանը, որովհետև այն, ինչը սրտանց է նվիրվում, իր մեջ մեծ դրական էներգիա է պարունակում»:

Անդրադառնալով ընտանիքի անդամների, հատկապես ամուսնու արձագանքին` Նառան նշեց.

 «Իմ ընտանիքի անդամներն իմ ամենամեծ քննադատներն են, երբեք գրեթե ոչինչ չեն հավանում, բայց այս անգամ ամեն ինչ հավանել էին: Ամուսինս իմ ամեն երգ չէ, որ հավանում է: Անկեղծ ասած` լսում եմ բոլորի կարծիքները, բայց մնում եմ իմ կարծիքին, որովհետև ես իմ կյանքում միշտ արել եմ այն, ինչ ինքս եմ ուզել: Բնականաբար, հնարավոր է , որ ոմանք չհավանեն, ես բոլոր քննադատությունները լոշսում եմ, նորմալ ընդունում եմ, բայց մնում եմ իմ կարծիքին»:

Մեր այն հացին` ինչո՞վ էր պայմանավորված Նառայի ստեղծագործական տևական դադարը, և արդյո՞ք լռության պատճառով չի վախեցել կորցնել իր հանդիսատեսին,  երգչուհին նշեց.

«Չէի ուզում շատ իմաստալից, տխուր երգեր ներկայացնել, ուզում էի, որ ուրախ, դրական երգեր ներկայանել մարդկանց, քանի որ հասկացա, որ մեզ հիմա միայն դրական ու թեթև բաներ են պետք: Մարդիկ այնքան հոգսեր ունեն, որ իրենց միայն ուրախ երգեր են պետք: Եթե որևէ անձի սիրում են, ուրեմն սիրում են, եթե չեն սիրում, ուրեմն` չեն սիրում: Նման խնդիր չեմ ունեցել իմ առջև դրած, քանի որ ամեն մարդ ունի իր սիրողն ու չսիրողը, լռելն ու չլռելը կապ չունեն; Նոր երգ ունեմ, որն ընթացքի մեջ է, աշնանը կակտիվանամ, հավանաբար, աշնան վերջ արդեն պատրաստ կլինի»:

12735945_1077099565645010_691925083_n

Երգչուհին այս շրջանում զբաղված է շատ հաճելի գործով.

«Ամռանը  աղջիկս կամուսնանա, պատրաստվում ենք այդ իրադարձությանը, կարող եմ ասել, որ պասիվությունս դրանով է արդարացվում»:

Թեև Նառան Մարտի 8-ի կապակցությամբ բազմաթիվ անակնկալներ և ծաղիկներ է ստացել, այնուամենայնիվ, ամենամեծ նվերն ինքն է իր համար արել:

«Մարտի 8-ին ինքս ինձ նվեր արեցի` այս տեսահոլակիի տեսքով, որովհետև այն դեռ պետք է փետրվարին լիներ, սակայն այնպիսի վատ ու մռայլ եղանակ էր, չեր համապատասխանում երգի ու տեսահոլովակի տրամադրությանը, այդ պատճառով էլ Մարտի 8-ին եղավ պրեմիերան: Իհարկե, ծաղիկներ ստացա ամուսնուցս , տղայիցս, հարսիցս ու փեսայիցս, սակայն, նախևառաջ, երեկ ինքս ինձ համար տոն ստեղծեցի»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Նառան: 

Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԵրևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում
Ամենադիտված