Երևանում 53-ամյա կինը ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով բարձրահարկ շենքից
ՀասարակությունՄարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 53-ամյա կինն ինքնասպանություն է գործել բարձրահարկ շենքից ցած նետվելով։
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ մարտի 8-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ պոլիտրավմա, երկու ոտքերի կոտրվածք, ներքին արյունահոսություն, գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ Շավրոյան փողոցի թիվ 16 շենքի բակից հիվանդանոց է տեղափոխվել մի կին, ով այնտեղ մահացել է:
«Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1964 թվականին ծնված կինը 17:30-ի սահմաններում, նախնական վարկածով ինքնասպանություն է գործել` ցած նետվելով նշված շենքից»,-ասաց Ջանոյանը, հավելելով, որ կատարվում է քննություն: