Վթարի պատճառով 28 ժամ ջուր չի լինելու Լոռիում եւ Տավուշում
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 11.00-ից մինչեւ մարտի 10-ը ժամը 15.00-ն դադարեցվում է Լոռու մարզի` Շնող համայնքի, Տավուշի մարզի` Զորական, Հաղթանակ, Հեղուտ համայնքների եւ Այրում քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: