Հրդեհ Արմավիրում . տան տանիքում կրակը մարելուց հետո դիակ են հայտնաբերել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արեւելյան 107-րդ թաղամասի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ այրվում է տան տանիքը՝ 35 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 10:10-ին:
Փրկարարները հայտնաբերել են Ք. Տ.-ի դին :