Մարտի 8. շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում
ՀասարակությունԿանանց միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին ժամանման սրահում սպասվում են անակնկալներ: Նրանց դիմավորում են բարձր տրամադրությամբ և նվիրում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Առովոտյան Թեհրանից ժամանած կանանց և աղջիկներին անակնկալն արդեն մատուցվել է: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին հետաքրքիր անակնկալի համար: Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում: