Փլվածք Երեւանում, վթարային տան մոտ. առաջացել է մեծ փոս
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ֆիրդուսու փողոցի թիվ 15/1 տան մոտակայքում տեղի է ունեցել փլվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 15/1 4-րդ կարգի վթարային վիճակում գտնվող տան մոտակայքում տեղի է ունեցել փլվածք, առաջացել է մոտ 1 մ խորությամբ եւ 2 մ լայնությամբ փոս:
Փրկարարները սահմազատել են տարածքը: