Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Ռուբլին թանկանու՞մ է Մերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա Իսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Հրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա


Այն, որ կրոնը քաղաքականության համար ծառայում է որպես դրսևորման հարթակ պարզից էլ պարզ է:

Blog

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Մեզ շրջապատող յուրաքանչյուր գործընթաց ունի իր տրամաբանական դինամիկ բնույթը, որը արդեն գլոբալիզացիայի ժամանակաշրջանում առավել ցայտուն բնույթ ընդունեց հանդես գալով կարծես թե քաղաքակրթությունների սուր բախմամբ` արևելք-արևմուտք հակադիր թևերում: Ինչպես գիտենք պետական սահմաններն դարձան առավել թափանցիկ և այդ հանգամանքը առավել մերժողական տարածում գտավ իսլամադավան երկրներում: Դա տրամաբանական դինամիկ բնույթ էր, թե՞ անտրամաբանական դոմինոյի էֆեկտ իսլամադավան երկրներում` այնուհետև դրա սահմաններից դուրս, թե՞ “ոսկե ավանակի” հայտնի մեթոդիկան, թերևս ոչ ոք հստակ ասել չի կարող, բայց ուսումնասիրելով պետությունների անցյալի վառ պրակտիկան այնքան էլ դժվար չէ ժամանակաշրջաների միջև զուգահեռներ անցկացնել և տեսնել հայտնի մահակի քաղաքականության, մարշալի պլանի կամ էլ մոնրոյի դոկտրինի կրկնապատկումներն արդեն լատինական ամերիկայի սահմաններից դուրս:

Այսպիսով անցում կատարելով պատմական ժամանակագրությունից` ստրկատիրությունից, ֆեոդալիզմից, կապիտալիզմից հասնում ենք կարծես թե քաղաքակրթությունների բախման ստրկաֆեոդալակապիտալիստական խառը մի փուլ, որտեղ մշտապես բախվում ենք միջքաղաքակրթական բախումների և տարածաշրջանային մի շարք հակամարտությունների:

Գլոբալիզացիայի ժամանակաշրջանում իսլամադավան երկրները առավել ծայրահեղական դրսևորումներ ցուցաբերեցին, որը կապված է մի շարք դերակատարների հետ: Նախ փորձենք հասկանալ թե ի՞նչ է իսլամը. Առաջին հայացքից զուտ կրոնական “ասպեկտ” գաղափարախոսությամբ ընկալվող իսլամը չի կարելի ընդունել զուտ կրոնական ուղղվածություն ունեցող եզրույթ, իսլամը հանդիսանում է կյանքի համապարփակ օրենք, իսլամը ղեկավարում է կյանքի` հանրային, բարոյական, քաղաքական, տնտեսական, հանրային ոլորտները: 

“Արաբական գարունն”, որը սկզբնավորվեց ավտորիտար և կոռուպացված վարչախմբերի դեմ ուղղված զանգվածային ելույթներով իր հերթին ավելի սրելով շիա-սուննիական հակամարտությունն արդեն իսկ գլոբալիզացիայի դարաշրջանում իր սահմաններից դուրս “հոսեց” անմիջապես սպառնալիք հանդիսանալով եվրոպայի համար: Ո՞րն էր գլոբալիզացիայի բացասական ազդեցությունը:

Գլոբալիզացիան աստիճանաբար կարող է հանգեցնել ազգային արժեքների կորստին: Այն հատկապես ցավոտ է ընկալվում ավանդական ու կիսաավանդական հանրությունների կողմից, որովհետև գլոբալիզացիոն գործընթացները նրանց կողմից ընկալվում են որպես բռնի ներխուժում դարերով ձևավորված իրենց աշխարհ, մշակույթ, կրոն և առհասարակ իրենց արժեքային համակարգ:
Նշենք, որ այս կրոնի բուն գաղափարախոսությունն ինքնին աղավաղված է կրոնը կրող որոշակի խմբերի, անհատների, անգամ ոչ կրող պետությունների կողմից, որոնք իրենց արտաքին քաղաքականության մեջ բավականին ակտիվ կերպով օգտագործում են այն տարբեր նպատակներին ծառայեցնելու համար:

Առավել բացասական երանգ հաղորդելով ասվածին նշեմ, թե Եվրոպայի և թե ԱՄՆ-ի քաղաքականության բազմերանգ ֆոնին կարող ենք նկատել, թե արհասարակ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական լծակներն ինչ կերպով են ուղղորդվում դեպի իսլամադավան երկրներ կամ հանուն այդ երկրների արտաքին քաղաքականության կուրսի ինչպիսի հետևանքներ են ունեում: Սրա վառ օրինակ կարող է հանդիսանալ արևմտյան “ժողովրդավարության” բուռն քարոզների և ոչ ժողովրդավար միջոցների դիմելու և որպես “հաշտարարի” միջամտումը այդ տարածաշրջաններ` հետագայում ձեռք բերելով թշնամի-բարեկամ երկակի ստատուսը: Կարծում եմ բոլորդ էլ քաջատեղյակ էք Լիբիայի, Սիրիայի և այլ տարածաշրջանների արևմտյան-բենլադենյան փնտրտուքների և նավթային պաշարների պաշտպանման խաղաղարար “գործուղումների” մասին:
Այսպիսով եվրոպան և մուսուլմանական աշխարհը կարող ենք ասել կապված են մեծամասամբ տնտեսական “բախտով”, սակայն ոչ քաղաքական, առավել ևս մշակույթային և կրոնական:

Տնտեսական առումով եվրոպական երկրները և ԱՄՆ-ն տնտեսական թափանցիկության հետ մեկտեղ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) միջոցով փորձեցին ներթափանցել իսլամադավան երկրներ. այսպիսով իրականացվեց տվյալ երկրների շահույթի դուրսբերում, որը իր հերթին տնտեսական կախվածության մեջ գցեց թույլ զարգացած երկրներին: Ինչպես գիտենք ներկայումս դեռևս գլոբալիզացիա ասվածի առջև համառ կերպով Իրանն է փակում իր դռները ազգայնացնելով բոլոր գործարանները և արհասարակ թույլ չթալով օտարերկրյա ուղղակի ներդրումների մուտքը սեփական տարածք: Կարող ենք ասել, որ Իրանը ամբողջապես ռադիկալ մոտեցում է ցուցաբերում: Այսպիսով իսլամադավան երկրներում տնտեսական ազատականացման հետ մեկտեղ վախ առաջացավ սեփական ռեսուրսների կորստի համար:

Իսլամը դարերի ընթացքում ենթարկվել է արևմտյան քաղաքակրթության ինտենսիվ ազդեցությանը, իսկ այսօր արդեն ներքաշվել է արդյունաբերական բարձր տեխնոլոգիաների զարգացումների մեջ՝ իրականում դրան պատրաստ չլինելով, ուստի գլոբալիզացիային անպատրաստ քաղաքակրթությունը հայտնվում է ծանր վիճակում:
Թուրքիան լինելով միակ երկիրը, որը հստակ տարանջատում է վերոնշված համակարգերը, փորձում է պահպանել հավասարակշռությունը դեպի արևելք և արևմուտք: Թուրքիան այսօր վարպետորեն օգտագործում է իսլամական գործոնը: Հանդիսանալով Մերձավոր և Միջին Արևելքի արդյունաբերական տեսակետից առավել զարգացած երկրներից մեկը` Թուրքիան ներկայումս էլ կարող է իսլամական գործոնի օգնությամբ մահմեդական երկրների շուկաները բաց անել իր ապրանքների արտահանման համար: Իսլամական գործոնը ոչ միայն տնտեսական առումով է “երաշխիք” հանդիսանում Թուրքիայի համար, այլ նաև քաղաքական. Դա ակնհայտորեն կարելի է նկատել քաղաքական բուռն զարգացումների, բախումների, կոնֆլիկտային իրավիճակների շրջանում. բավական է հիշել կիպրոսյան հարցը, ադրբեջան-թուրքիա հարաբերությունների դրսևորումը ղարաբաղյան հարցում և նմանատիպ շատ այլ դեպքեր և իհարկե “դեմքեր”:

Գաղութատիրական շրջանում Անգլիան ինչպես է արձագանքում իր սահմաններից դուրս գտնվող հանրույթի մի մասի վերաբնակեցման խնդրին սեփական տարածաշրջանում: Անգլիան ինչպես գիտենք իր ճկուն դիվանագիտության շնոհիվ իր հսկայական գաղութատիրական տերությունները ոչ միայն պահել է հնազանդության մեջ, այլև առավելագույն չափով օգտագործել հսկայական նյութական նաև մարդկային ռեսուրսներ: Պատմությունից հայտնի է Անգլիայի “բաժանիր, որ տիրես” քաղաքական գաղափարախոսությունը: Այժմ պատկերն կարծես թե փոքր ինչ բումերանգի նման անդրադարձ է կատարել և բուն մասնատման նախասկիզբը տրվում է Եվրոպայում, որի վառ օրինակ են հանդիսանում մշտական ցույցերը, բողոքները, անկայուն իավիճակը տարածաշրջանում, ահաբեկչական գործողությունները, որոնք ներկա դարաշրջանի գլխավոր մարտահրավերներից մեկն են հանդիսանում: Մեծ Բրիտանիան, որն ունի հարուստ փորձ և ավանդական կապ իսլամական աշխարհի հետ, այժմ կարողանում է որոշակի երկխոսությունների, առավել “արտոնյալ” պայամնների միջոցով իրավիճակը կայունացնել տարածաշրջանում: Իհարկե, այս իրավիճակը, միայն սպառնալիքի “փաթեթավորված” տարբերակով չպետք է ընդունվի, քանի որ մահմեդական աշխարհի հետ համագործակցությունը ռազմավարական քաղաքականության կարևոր տարրերից մեկն է հանդիսանում, ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Ֆրանսիայի, Գերմանիայի, և եվրոպական մյուս պետությունների համար: 

Ֆրանսիայում` կրոնը համարվում է հավատացյալների անհատական ոլորտը` վերջինս հակադրելով “հանրային բանականությանը”: Ֆրանսիացիների շրջանում անցկացված հարցումը պարզել է, որ անհանգստությունը կապված է ոչ այնքան ներգաղթածների, որքան հենց իսլամի հետ:

Գերմանիան ռազմական առումով փորձում է հարաբերությունները ամրապնդել մահմեդական աշխարհի հետ: Գերմանիան ի տարբերություն Անգլիայի և Ֆրանսիայի նախկին գաղութային անցյալով կաշկանդված չէ: Գերմանիան Իրանից և արաբական երկրներից եվրոպա ամենախոշոր էներգակիրների ներմուծողն է: Գերմանական արդյունաբերությունը ձեռք է բերել արտահանման բավականին “հաջող” շուկա:
Իսկ ո՞րն է այն առանցքային խնդիրը, որը թույլ չի տալիս երկխոսությունը իր բնականոն ընթացքով ուղղորդել և դրան փոքր ինչ տրամաբանական ավարտ տալ: Եվրոպական երկրները չեն կարողանում տարբերակել բազմամշակութայնությունը ձուլումի՞ց, թե իսկապես տեսնում են ապագային սպառնացող իսլամական գործոն և փորձում են թույլ չտալ դրա արմատացած ճյուղերի հետագա տարածումը, ինչպես “քաղցկեղի” դեպքում, բայց միգուցե պարզվի իրականում բուժական որոշակի մեթոդներ գոյություն ունեն, իսկ եվրոպան հույսը դրել էր միայն “ճառագայթման” վրա: Բայց այն, թե եվրոպան իր պատմական շարունակության մաս ընկալում է իսլամական գործոնի առկայությունը, այդքան էլ հուսադրող չէ և ոչ իրատեսական ներկայիս եվրոպական մի շարք պետությունների հաճախակի հակասական արձագանքների փաստից ելնելով:
Խնդրի առկայությունը և նրա հետագա լուծումը, բնականաբար, պահանջում է երկուստեք փոխըմբռնողական և փոխզիջողական համալիր մոտեցում, քանի որ այստեղ ոչ միայն եվրոպական հաճախ սուր հակադարձության քաղաքականության առկայությունն է, որը իհարկե ԶԼՄ-ների սահմաններից այնքան էլ այն կողմ չի անցնում, որքան նաև իսլամական ծայրահեղականների առավել վայրագ հակահարվածը` ահաբեկչական գործողությունների միջոցով, ինչպես նաև գետտոներում արդեն ստեղծված սոցիալական ահաբեկչության առկայությունը, որը արդեն ամբողջովին կրոնական գաղափարախոսությունից անցում է կատարում սոցիալականին:

Հակված եմ հավատալ, որ իրականում, ոչ մի իսլամական կամ եվրոպական արժեքային համակարգ ասվածը գոյություն չունի: Ինչպես աշխարհի տարբեր տարածաշրջաններում սփռված միջէթնիկ սառեցված կոնֆլիկտները, այնպես էլ իսլամական հարցը միգուցե որոշ արաբական երկրների ցածր զարգացվածության, միգուցե հմուտ առաջնորդների ղեկավարման բացակայության պատճառով մշտապես կարողանում են ղեկավարվել միջազգային և տարածաշրջանային էլիտաների կողմից, որոնք թելադրում են “խաղի կանոնները” և մանրակրկիտ հաշվարկված ձևով կարողանում են սառեցված կոնֆլիկտներին բավականին հետաքրքիր, հաճախ կործանիչ զարգացում տալ:

Այլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է «Կանազի» շենքըՄոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումՀրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼԴպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում էՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանԵրևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա Իսրայելը hակամարտության սկզբից ի վեր Իրանի վրա ավելի քան 15,000 шրկ է նետել Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»Իրանում էuկալացիայի սկզբից ի վեր վնաuվել է 282 բժշկական օբյեկտ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանԱբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերՀայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Կրեմլում կարծում են, որ Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը
Ամենադիտված