Թրամփը Գերագույն դատարանի ներկայացուցիչ է առաջադրել
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաշինգտոնյան փաստաբան Նոել Ֆրանսիսկոյին առաջադրել է գլխավոր սոլիսիտորի՝ Գերագույն դատարանում գործադիր մարմնի եւ արդարադատության նախարարության ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սպիտակ տան տեղեկատվությունը:
Ներկայում Գերագույն դատարանն ունի 8 դատավոր՝ 9-ի փոխարեն: Մեկ տեղ թափուր է: Թրամփը թափուր տեղի համար առաջադրել է Նիլ Գորսաչի թեկնածությունը:
Գերագույն դատարանն ԱՄՆ դատական եւ քաղաքական կյանքում կարեւոր դեր է կատարում եւ հաճախ է լուծում տալիս ամենակարեւոր հարցերին: