Առավոտյան արևը օգնում է քաշ գցելուն. գիտնականներ
LifeՉիկագոյի համալսարանի մասնագետները վերջերս եկան այն եզրակացության, որ լավ լուսավորված սենյակում, առավել ևս արևի ճառագայթների ներքո և մաքուր օդում նախաճաշելն օգնում է կազմվածքը պահպանելուն և նույնիսկ նիհարելուն,: Փորձը՝ կատարված կենդանիների վրա, հաստատել է, որ նյութափոխանակության գործընթացների ակտիվությունը կախված է լուսավորվածության սկզբից և աստիճանից:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր վաղ են արթնանում և տեսնում արեգակը, ավելի պակաս մարմնի ճարպակալում ունեն, քան նրանք, ովքեր արեգակի ճառագայթները տեսնում են միայն երեկոյան և շատ ուշ են արթնանում: Այս ամենով հանդերձ` նրանց նախաճաշը կարող է շատ կալորեական լինել և ներառել քաղցրավենիքներ:

Գիտնականները այս երևույթը բացատրում են նրանով, որ մեր մետաբոլիզմը վերահսկվում է կենսաբանական ժամացույցի կողմից: Որքան մենք շուտ ենք մենք տեսնում արևի լույսը, այնքան ավելի ճիշտ են աշխատում այդ ժամերը, և մետաբոլիզմն էլ ակտիվանում է օրվա առաջին կեսին:
Անի Գևորգյան