Մարտի 8-ին Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի
Ուշադրության կենտրոնումՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։
«Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ավելի զգոն, բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: