Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած


Ես չեմ ամաչում այդ գործի համար, շատ լավ է, որ դա եղել է իմ կյանքում. Ելենա Բորիսենկո

Life
 
Life.panorama.am-ը գրում է . 
 
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Ելենա Բորիսենկոն:
 
-Ելենա, «Փոխնակ մայրը» հեռուտասերիալի նկարահանումներն արդեն ավարված են եւ առաջինը կցանկանայի լսել Ձեր գնահատականն այս աշխատանքի վերաբերյալ:
 
- Ամեն անգամ, երբ նոր նախագծում եմ ընդգրկվում, միշտ նկատում եմ տվյալ աշխատանքի առավելություններն ու թերությունները: «Փոխնակ մայրը» հեռուստասերիալն ինձ համար առանձնահատուկ կարեւոր դարձավ, քանի որ այն ինձ համար վերադարձ էր, որովհետեւ մինչ այդ դադարից հետո նկարահանվել էի միայն «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, այն էլ շատ փոքր զբաղվածությամբ: Կերպարս շատ լավն էր, եւս մեկ անգամ հնարավորություն ունեցա սերիալի ձեւաչափում ունենալ լավ տեսարաններ եւ հաճույքով այդ տեսարաններն տրվել ու խաղալ: Ինքս շատ պահանջկոտ եւ բծախնդիր եմ իմ աշխատանքի հանդեպ, բայց այստեղ ես ունեցա տեսարաններ, որոնց համար չեմ ամաչում, ինչը շատ մեծ ձեռքբերում է: «Փոխնակ մայրը» սերիալում ունեցա նաեւ շատ լավ զուգընկերներ՝ ի դեմս Տիգրան Ներսիսյանի եւ Հովակ Գալոյանի: Ինձ համար մեծ հաճույք էր, երբ ես գիտեի, որ տեսարաններ եմ ունենալու, որոնք իրականացնելու եմ պրոֆեսիոնալների հետ, որի շնորհիվ խաղացածս էլ ավելի ակնառու կլինի: Լավ դերասանի կողքին դերասանը աճում է: Ուրախ եմ, որ առաջին անգամ կարող եմ փաստել, որ ես սերիալում աճ ապրեցի: Պետք է նաեւ նշեմ, որ հիացած եմ ողջ թիմի աշխատելաոճով ու մարդկային տեսակով:
 
-Հետաքրքիր է՝ Ձեր այս վերադարձն ինչպես ընդունեց հեռուստադիտողը, ինչ արձագանքներ են հասել Ձեզ:
 
- «Վերվարածներից» հետո սա այն սերիալն էր, երբ ինձ շատ էին գրում ու խոսում հերոսուհուս մասին, ինչն ինձ համար շատ հաճելի էր: «Փոխնակ մայրը» սերիալում ես մարմնավորեցի հասուն կնոջ, ինչը եւս հեռուստադիտողին նորություն էր, քանի որ արտաքնապես երիտասարդ երեւալս պատճառ է դարձել, որ իմ տարիքից ավելի երիտասարդ կանանց եմ մարմնավորել: Ես շնորհակալ եմ հանդիսատեսին, որ գնահատեցին ինձ. գնահատված լնելը միշտ հաճելի է:
 
-Հիմա «Վերվարածները» հեռուստասերիալը կրկին ցուցադրվում է: Ես հիշում եմ, որ դուք մի պահ հոգնել էիք Կարինայի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությունից: Սերիալի կրկնությունը Կարինային կրկին հիշե՞ցնել է տվել հեռուստադիտողին:
 
- Իմ տեսակով այնպիսինն եմ, որ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել ու անդադար քննարկվել, ինչ շատ ակտիվ էր «Վերվարածների» ժամանակ: Հիմա, երբ սերիալի կրկնությունն է գնում «Շանթ»-ի եթերում, կարծես թե նախկին ակտիվությունը կրկին իրեն զգացնել է տալիս հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր 12 տարի առաջ չէին տեսել այն, քանի որ փոքր էին: Ինչեւէ, ուրախ եմ, որ տարիներ առաջ նկարահանված այս սերիալը այսօր շարունակում է սիրելի մնալ ու հեռուստադիտող ունենալ: Անցել է 12 տարի, բայց ես այսօր էլ չգիտեմ մի սերիալ, որն ավելի լավ է  նկարվում, քան այն ժամանակ Ռոմանն է նկարել, նաեւ չեմ կարծում, որ հիմա սցենարներն ավելի լավ են գրվում, քան այն ժամանակ Հարութն էր գրում: Հիմա հասկանում եմ, որ ինչքան էլ ես չեմ սիրում գրոտեսքային դերեր, միեւնույն է, այն հաջողել է ու տարիներ շարունակ սիրվել: Մենք շատ լուրջ գործ ենք արել, շատ լավ թիմ ենք եղել ու գուցե ֆենոմենը դրա մեջ է: «Վերվարածներում» պարզ, մաքուր ու ազնիվ ինչ-որ բան կար եւ գուցե սա էլ մեծ դեր է ունեցել: Հիմա առաջին անգամն եմ խոստովանում, որ ես չեմ ամաչում այդ գործի համար, շատ լավ է, որ դա եղել է իմ կյանքում: Այն ժամանակ մենք նկարահանումներն իրականացնում էինք այսօրվա համեմատությամբ շատ ավելի վատ տեխնիկայով, բայց դա անում էինք շատ ավելի պրոֆեսիոնալ, քան շատ ու շատ սերիալներ, որոնք այսօր են նկարահանվում:
 
-Ելենա, հիմա այլ նախածերից հրավեր ունե՞ք:
 
- Արդեն ունեմ հրավեր, ավելին՝ նկարահանվում եմ «Սահմանին» ֆիլմում: Այստեղ մարմնավորում եմ բժշկուհու՝ կապիտան Նարե Հովակիմյանին: Մանրամասներ չենք հայտնում, որպեսզի ավելի հետաքրքիր լինի: Այստեղ աշխատում եմ իմ մտերիմ ընկերոջ՝ Ռոման Մուշեղյանի եւ իմ շատ սիրելի սցենարիստի՝ Հարություն Ղուկասյանի հետ. ընկերներիս հետ աշխատելն ինձ համար որքան հաճելի, այնքան էլ բարդ է, քանի որ նրանք ինձնից շատ ավելին են պահանջում: Սա ֆիլմի մոտիվներով նկարահանվող նախագիծ է, որտեղ մասնակցելը մեծ պատիվ է:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու
Ամենադիտված