Հարցում. Ամերիկացիների մեծ մասը Պուտինի հանդեպ Թրամփի վերաբերմունքը «չափազանց բարեկամական» է համարում
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր նախընտրական թիմի անդամների եւ ռուսաստանցի պաշտոնյաների միջեւ կապերի մասին հարցերը «վհուկների որս» են: Հասարակական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիները համաձայն չեն այս պնդման հետ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Politico-ն:
NBC News հեռուստաալիքի եւ Wall Street Journal պարբերականի վերջին հարցման արդյունքների համաձայն՝ հարցված ամերիկացիների 38%-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ Թրամփի վերաբերմունքը «չափազանց բարեկամական» է համարում, 29%-ն էլ կարծում է, որ այդպես չէ, իսկ 32%-ը հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը:
Նշվում է, որ չնայած այդ հարցում միասնական դիրքորոշման բացակայությանը, ընդհանուր կարծիք կա, որ ինչ էլ կատարվել է, հետագա անկախ հետաքննության կարիք կա:
Բացի այդ՝ դեմոկրատների գրեթե երկու երրորդը կարծում է, որ Թրամփը չափազանց բարեկամաբար է վերաբերվում Պուտինին, իսկ հանրապետականների 52%-ի կարծիքով՝ այդպես չէ: