Իմունիտետի և քնի որակի կապը
LifeՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ քունը կարող է ուժեղացնել իմունային համակարգը: Իմունային համակարգը կարող է երկարաժամկետ հիշողություններ ձևավորել, որոնցում ներառված են հակագեների հիմնական գծերը:

Այդ համակարգն օրգանիզմին հնարավորություն է տալիս արագ արձագանքել պաթոգեններին, որոնց հետ մարմինն արդեն գործ է ունեցել: Հակագեները պաթոգենների մակերևույթին գտնվող սպիտակուցներ են: Հանդիպելով մանրէին կամ վիրուսին, իմունիտետը կոդավորում է դրա մասին տեղեկությունը՝ տվյալներ հավաքելով:
Ըստ գիտնականների՝ հավաքված տեղեկության միավորումը տեղի է ունենում հենց խորը քնի փուլում: Հավաքված տեղեկությունն արդյունքում համակարգին հանրավորություն է տալիս ճանաչել ոչ միայն կոնկրետ վիրուսը կամ մանրէն, այլ նաև դրանց նմանները: Այդպիսով՝ քնի շնորհիվ ձևավորվում է ադապտիվ իմունային պատասխան:
Անի Գևորգյան