«Հաց բերողի» առողջական վիճակն ավելի է վատացել. Պաշտպան
ՀասարակությունՄարտի 1-ի դրությամբ Արթուր Սարգսյանի մոտ էլ ավելի է ծավալվել աջ ոտքի ծնկի այտուցվածությունը, ավելացել այդ ոտքի ցավը: Բացի դրանից, սաստկացել են նաեւ ձախ ոտքի ցավերը, սկսած կոնքային մասից, մինչեւ ոտնաթաթերը: Այդ մասին ֆեւսբուքում գրել է «Հաց բերողի» պաշտպան Տիգրան Եգորյանը:
«Նման ցավային ախտանիշներով էր սկսել նաեւ աջ ոտքի այտուցման գործընթացը: Արթուր Սարգսյանի մոտ շարունակվում են գլխապտույտները, աչքերի ցավն ու գլխացավը, ողնաշարի ցավը, ինչպես նաեւ՝ կրկին արյան համ է առնում բերանի խոռոչում:
Մարտի 2-ի դրությամբ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել, հատկապես՝ այտուցվել է նրա ձախ ոտքի ծունկը եւ նույն օրը, ժամը 16:00-ից մինչը 19:30 նա ունեցել է արյունահոսություն, եթե նախկինում դա տեղի էր ունենում արյունային փսխումների կամ արյունային պարբերական արտադրությունների տեսքով, ապա այս անգամ ավելի ճիշտ բնութագրվում է որպես հենց արյունահոսություն, գրեթե անընդհատ: Ավելի կոնկրետ, ըստ Արթուրի, երբ նա մեջքի վրա կիսանստած անկողնին հենված վիճակից թեքվում էր կողքի բերանի խոռոչից արյուն է հոսում:
Այս ամենը դիտարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը եւ գլխավոր թերապեվտն ու բժիշկը: Այնուհետեւ կազմել են արձանագրություն որը տրամադրել են Ա.Սարգսյանին ստորագրության, սակայն վերջինս հրաժարվել է: Ա.Սարգսյանին պարզաբանել են, որ արձանագրությունն այն մասին է, որ վերջինս հրաժարվել է բուժ օգնությունից»,- նշել է Եգո