Բրոկոլիի օգտակար հատկությունները
LifeՊարզվում է՝ շատերի կողմից անտեսված բրոկոլին բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը։ Այն պարունակում է կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ, մանգան, վիտամիններ С, В1, В2, В5, В6, РР, Е, К, եւ պրովիտամին А։ Բրոկկոլիի մեկ գլխիկը (608 գ.) իր մեջ պարունակում է 542 մգ. վիտամին C (օրական պահանջի 90.4%), 618 մգ. վիտամին К (77.2%),382 մգ. ֆոլեաթթու(96%),286 մգ. հեշտ յուրացվող կալցիում (29%),4,4 մգ. երկաթ (25%),128 մգ. մագնիում (32%),491 մգ. ֆոսֆոր (40%),1921 մգ. կալիում (55%)։

Այլ հակաօքսիդանտների շարքում բրոկկոլին պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են դիմադրելու քաղցկեղային բջիջների աճին։ Բոլոր բույսերից սուլֆաֆանով ավելի հարուստ են բրոկկոլիի սերմերի ծիլերը, որոնք այդ նյութից պարունակում են 50 անգամ ավելի, քան հասուն բանջարեղենը։ Բրոկոլին քիչ կալորիականություն է պարունակում` 100 գրամում ընդամենը 30 կկալ, այնպես որ այն չի հանգեցնում գիրացմանը:

Ըստ որոշ փորձագետների` բրոկոլին օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում, այնպես որ եթե ուզում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, ապա բոլոր գիրացնող ուտելիքները կարող եք փոխարինել բրոկոլիով: Ի դեպ, նշենք, որ այս մթերքն ունի նաեւ մեկ այլ առավելություն՝ այն շատ արագ պատրաստվող է։ Պետք է հիշել, որ բրոկոլին չի կարելի երկար եփել, քանի որ այն պետք է պահպանի իր գեղեցիկ կանաչ գունավորումն ու մի քիչ խրթխրթա ատամի տակ։
Անի Գևորգյան