Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վիտամին D-ի պակասը տղամարդու առողջության վրա
LifeՄասնագետները կատարված հետազոտությունների արդյունքում պարզել են, որ վիտամին D-ի պակասը 32 տոկոսով բարձրացնում է էրեկտիվ դիսֆունկցիայի հավանականությունը: Այդ վիտամինի ամենօրյա գործածումը կարող է օգնել իմպոտենցիայի դեմ պայքարին :

Գիտնականները պնդում են, որ վիտամին D-ի պակասը ռիսկի գործոն է համարվում ոչ միայն պոտենցիային վերաբերող խնդիրների, այլ նաեւ մի շարք այլ խնդիրների համար՝ շաքարախտից ու զարկերակային բարձր ճնշումից սկսած մինչեւ սրտի հետ կապված հիվանդություններ: Վիտամին D-ի մակարդակի ստուգումն իր հերթին կարող է էրեկտիվ դիսֆունկցիայի կանխարգելման արժեքավոր գործիք լինել, վստահ են գիտնականները:
Ինչպես վիտամին Դ-ի պակասը, այդպես էլ էրեկտիվ դիսֆունկցիան, տղամարդու առողջության սրտանոթային բարձր ռիսկերի ցուցիչներ են, դրա համար էլ ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ցույց են տալիս այն համակարգային ազդեցությունը, որը վիտամին D-ն ունենում է օրգանիզմի բոլոր՝ այդ թվում սրտի ու սեռական օրգանների անոթների վրա:
Անի Գևորգյան